«Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, uրիկայություն է». Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հատնում է․ «Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն։
Այն օրերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր իրավական գործիքների կիրառմամբ պայքարում է իր դեմ իրականացվող հրեշավոր անարդարության դեմ՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն պաշտպանելու, վերահաշվարկներ իրականացնելու և անցած ընտրություններում ժողովրդի կամարտահայտության իրական պատկերը վերականգնելու համար, նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով։ Պատվերի նպատակը նույնիսկ էական չէ։
Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։