Ավինյանը քաղաքական պատանդ է Հանրապետություն խմբավորման մոտ. Կուբատյան

Ինչ կարող է անել Ավինյանը՞. Ըստ էության Ավինյանը քաղաքական պատանդ է Հանրապետություն խմբավորման մոտ: Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավատանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ձեռք տա հանրապետական (արդեն տեղին է այս տերմինը) թաղապետին, խմբավորումը կարող է դուրս գալ կոալիցիայից և ՔՊ-ն կորցնի իշխանությունը Երևանում:

Ավինյանը կարող է ինքը հրաժարվել պաշտոնից, բայց դրանից իրավիճակը ՔՊ-ի համար չի փոխվի, քանի որ ոչ թե Ավինյանը անձնապես է պատանդ, այլ` ՔՊ-ն, ու Ավինյանը շատ ավելի ծանրակշիռ պատճառներ ուներ հրաժարական տալու:

Ու քանի որ նորաթուխ ՀՀԿ-ն չի պատրաստվում զադնի դնել, Ավինյանին այլ ելք չի մնում, քան կիսել նորաթուխ ՀՀԿ-ի դիրքորոշումը:

Այսքանով ամեն ինչ շուտով կմոռացվի, բայց Հայաստանի Հանրապետություն կուսակցության համար ամեն ինչ ավարտված է և նրանք, ինչպես բուն ՀՀԿ-ն, շուտով կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։