Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվում էր 650 հազար դոլարով»,-այս մասին գրում է Oragir.News-ն ու հավելում, որ նոր առանձնատունը Ավինյանի մոր անունով է:
«Մեզ հայտնի է դարձել նաև, որ Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ:
Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը։
Ի դեպ, օրերս տեղի էր ունեցել Նորքի նոր ճանապարհի բացումը, որն ամենևին էլ ոչ պատահական անցնում է քաղաքապետի նոր առանձնատան»,-գրել է աղբյուրը։
Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ թեմայի վերաբերյալ ավելի ուշ գրառում կկատարի։