«ԵԱՏՄ-ում Հայաստանի հեռանկարների հարցը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում». Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԵԱՏՄ-ում Հայաստանի հեռանկարների մասին խոսելիս նշել է, որ ներկա իրավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ «Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Կրկնում եմ, մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- նշել է նա «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում։
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում երկիրը բառացիորեն ծաղկել է, աճել է նրա կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ «Այս ամենը տեղի է ունենում հիմնականում ԵԱՏՄ-ին անդամակցության կողմից տրամադրվող տնտեսական արտոնությունների շնորհիվ։ Ոչ ոք չի կարող դրանք փոխարինել Հայաստանի համար», — ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։