Սպիտակում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին ու հարց բարձրացրեց շենքի հետ կապված: «Շենքը սարքած, կայնած ա, բայց մենք քուչեքում ենք, խի՞ շենքը չեն հանձնում ժողովրդին»: Փաշինյանն ասաց, որ շինարարությունն ավարտելուց հետո գործընթացներ են ընթանում, հոսանքի հարցն է լուծվում: «Ո՞վ ասաց դա ձեզ՝ Վալոդի՞կը… Վալոդի՛կ, դու պատասխանատո՞ւ ես, որ վարչապետին տենց բան ես ասում… Պարո՛ն վարչապետ, ճիշտ չի ասում, քաշած ա Վալոդիկը»,- արձագանքեց բնակչուհին:





