Էմանուել Մակրոնի ստորությունը. Հակոբ Բադալյան

«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է»,-հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն այս հայտարարության հետ կապված նշում է.

«Նախ, պետք է հուսալ, որ Ֆրանսիայի նման հզորագույն երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրությանը, հրաժեշտ կտան իրեն ամոթի վերածված Մակրոնին, որի նախագահության ընթացքում Ֆրանսիան ավելի շատ դարձել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:

Վերադառնալով Մակրոնի հայտարարությանը: Նախ, ութ տարի առաջ Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին Հայաստանում ներկա է եղել հենց ինքը Մակրոնը՝ այդ կազմակերպության բազմաթիվ առաջին դեմքերի հետ մեկտեղ: Իսկ այդ գագաթնաժողովի մասին որոշումը կայացվել է 2018 թվականից առաջ: 2018 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը դարձյալ՝ ձեռք է բերվել 2018-ից առաջ:

Մինչեւ 2018 թվականը Հայաստան են այցելլել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչեւ 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ եւ միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից մեկը:

Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ: Հաջորդիվ կասեմ, թե ինչու են հիմա ավելի շատ ու ավելի պերճախոս այցերով գալիս Հայաստան: Եվ ինչու՞ նախկինում չունեին այդ պերճախոսությունը եւ բաժակաշառային էնտուզիազմը: Ինչու՞ են հիմա գալիս ավելի այսպես ասած պերճախոս այցերով: Որովհետեւ հիմա չկա Արցախ, եւ Հայաստանի հասցեին ասված պերճախոս բաժակաճառերը բոլորովին չեն ենթադրում դույզն իսկ, թեկուզ բարոյական պատասխանատվություն նաեւ Արցախի հարցի վերաբերյալ, ինչը ավելորդ բարդացումներ կառաջացններ իրենց եւ Ադրբեջանի հարաբերություններում:

Իհարկե միշտ որոշակիորեն այլ է եղել Ֆրանսիայի քաղաքականությունը, որը պայմանավորվածծ է եղել բացառապես հենց ֆրանսիական աշխարհաքաղաքականության առանձնահատկությամբ՝ երեւալյան ուղղությամբ դրա կենսական հետաքրքրություններով: Բայց, այս դեպքում էլ, հենց դրա համար նաեւ մինչեւ 2018 թվականը Հայաստան պետական այց են կատարել բոլոր նախագահները՝ Ժակ Շիրակ, Նիկոլյա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ:

Հիմա չկա Արցախ, եւ բոլորն անկաշկանդ ու «ինքնամոռաց» «պաշտում» են Հայաստանը: Որովհետեւ հիմա Արցախի չլինելով՝ բացվում է նաեւ ճանապարհն ու պայքարը Միջին միջանցքի համար, որտեղ պետք է սիրել Հայաստանը, բայց պայմանով՝ որ Հայաստանն էլ պետք է սիրի Ադրբեջանին, որպեսզի կառուցվի Միջին միջանցքի համար իրենց պայքարի շղթան:

Սա է պատկերը, ու ահա այդ պատկերի բերումով է, որ նշում եմ՝ Մակրոնի հայտարարությունը պարզապես ստոր ցինիզմ է, ոչ ավելի, որովհետեւ խնդիրը միշտ եղել է ոչ թե այն, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, այլ որովհետեւ Հայաստանը չի եղել Ադրբեջանի արբանյակ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։