Search
Close this search box.

Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում

վելի քան 1500 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանով Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 4 881 մեքենա։ Նրանցից Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1573 բեռնատար։
Վերջին մի քանի օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական հերթեր են գոյանում։

Խցանումները մեծանում են արտահանման և հանգստի սեզոնին, ուղևորների և բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):