Ավելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը. դատախազություն

2024 թվականին արձանագրվել է Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի աճ: 2024 թվականին արձանագրվել է պետական սահմանն ապօրինի հատելու 160 դեպք՝ 2023 թվականի 78 դեպքի դիմաց. դեպքերի թիվն ավելացել է 82-ով կամ 105.1 %-ով: Տվյալները ներկայացված են Գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

2024 թվականի ընթացքում արձանագրվել է անօրինական միգրացիայի կազմակերպման 15 դեպք՝ 2023 թվականի 24 դեպքի դիմաց. դեպքերի թիվը նվազել է 9-ով: