Հունվարի 28-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է. նա հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։