Քույրեր և եղբայրնե՛ր, սիրելի հայե՛ր։
Ես՝ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանս, կոչ եմ անում Ձեզ, Հայաստանի ներկայիս վարչախմբին ընդդիմադիր բոլոր ուժերին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, համախմբվել և միավորվել հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ Եթե մենք դա չանենք այսօր, վաղը կարող է ուշ լինել:
Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգը էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ մեր երկիրը կործանվում է ներսից։ Մեր վզին փաթաթում են հասարակության քայքայման գաղափարախոսություն, կոչ են անում հրաժարվել հայրենասիրությունից, նախնիների հիշատակի հանդեպ հարգանքից։
Այս գաղափարախոսության էությունը մեր ավանդական կրոնական արժեքների, հասարակական և բարոյական դարավոր հիմքերի վարկաբեկումն է։ Երկրում բացահայտ սերմանում են գենդերային քաղաքականություն, թմրամոլություն և հասարակությանը սպառնացող բազմաթիվ այլ արատներ, որոնք խորթ են հայ ժողովրդին: Գործող իշխանությունը բարձր արժանիք է համարում պետական դավաճանությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական կարևորագույն փաստաթղթից վերածվում է սակարկության օբյեկտի, հայ ժողովուրդը զրկվում է սեփական կարծիք ունենալու և այն պաշտպանելու իրավունքից։ Օրենքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու կոչված պետական կառույցները աչք են փակում կատարվածին՝ վարչախմբի ճնշման ներքո։
Այս գաղափարախոսությունը հետապնդում է մեկ նպատակ․ հայ ժողովրդին իշխանություններին հպատակ ու հնազանդ դարձնել, մարդկանց մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, անտարբերություն պետականության հանդեպ, հրաժարվել սեփական երկիրը պաշտպանելու իրավունքից:
Կիսելով արցախցիների հետ հայրենիքի կորստի դառնությունը և օբյեկտիվ գնահատելով պետականության կորստի իրական վտանգը՝ «Համահայկական ճակատ» շարժումը նախաձեռնեց ստեղծել Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալ։ Հասարակական այս մարմինը, հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտման փաստերի վրա, միաձայն եկել է այն եզրակացության, որ Փաշինյանի վարչախումբը դավաճանել է մեր հայրենիքի ազգային շահերը։ Ազգային հպարտության տրիբունալի որոշումը մենք ստորագրությամբ հայտնեցինք ի գիտություն Սահմանադրական Դատարանի, Ազգային Անվտանգության Ծառայության, Դատախազության, արտաքին գործերի նախարարություն և վերահսկող պետական այլ մարմինների: Մենք պահանջում ենք մասնագիտական փորձագիտական գնահատական տալ իշխող վարչախմբի գործողություններին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար։ Եթե այդ մարմինները համապատասխան քայլեր չձեռնարկեն, մենք պահանջելու ենք կոնկրետ պաշտոնյաների հրաժարական և նոր թեկնածուների ընտրություն։
Մենք սատարում ենք Հայաստանի բոլոր հայրենասեր ու ընդդիմադիր ուժերին, որոնք անտարբեր չեն մեր Հայրենիքի ճակատագրին, մեր երեխաների ապագային։ Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այդ պատճառով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գնացինք Հանրապետության հրապարակ, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող էին մեղադրել այս շարժման հետևում գտնվող մարդկանց հետ համաձայնության մեջ։ Մենք տարբեր գաղափարախոսություններ ու ապագայի տեսլականներ ունենք, բայց իշխող վերնախավի հրաժարականի մեր պահանջները համընկնում են։ Մենք աջակցել ենք հայ ժողովրդին, որը համաձայն չէ երկրում տիրող իրավիճակի հետ։
Մենք Օրենքի կողմնակիցներ ենք։ Մենք դեմ ենք Սահմանադրության և Հայաստանի ամբողջականության խախտման անպատժելի քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով մենք առաջին քայլն արեցինք․ Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի որոշումը ներկայացրինք անձամբ Բագրատ Գալստանյանին՝ ուժերը միավորելու կոչով, բայց նրանից այդպես էլ պատասխան չստացանք։ «Սուրբ պայքար» շարժման նախաձեռնողների պատվամոլությունն ու մտքերի տկարությունը, ինչպես նաև նախկին վերնախավերի մեջ երկխոսության ունակության բացակայությունը հանգեցրին բողոքի շարժման թուլացմանը, ինչը ձեռնտու է իշխանությանը։
Ստեղծված պայմաններում մենք առաջարկում ենք Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքական ուժերին․
— միասին պայքարել վարչախմբի ղեկավարի և նրա կամակատարների դեմ,
— սատարել Հայաստանի ազգային հպարտության տրիբունալի որոշմանը և համատեղ ջանքերով հասնել դրա բոլոր դրույթների իրականացմանը,
— խորհրդակցություններ անցկացնել և միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր նպատակներն ու խնդիրները համընկնում են,
— արդյունավետ երկխոսություն սկսել այն դրույթների շուրջ, որտեղ մեր հայացքներն ու գաղափարները չեն հանընկնում: Մենք ելնում ենք այն տեսակետից, որ առողջ հասարակական-քաղաքական ուժերը մեր երկրում չեն հետապնդում հակահայկական և հակապետական նպատակներ, իսկ դա հիմք է ծրագրային ուղենիշների փոխադարձ լրացման համար՝ հանուն Հայաստանի բարգավաճմանը,
— միավորել ընդդիմադիր տեղեկատվական ռեսուրսները՝ համակարգված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու, միացած կուսակցությունների ժողովրդական նախաձեռնությունները խթանելու համար։
Հատկապես ուզում եմ ընդգծել, որ մենք մարդկանց չենք բաժանում կողմնակիցների և հակառակորդների։ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ԵՆՔ և պետք է միասին լինենք։ Միասին պետք է վերջ դնենք իշխանական ամենաթողությանը, պաշտպանենք Հայաստանի Սահմանադրությունը և վերականգնենք պատմական արդարությունը։ Ոչ մի քաղաքական ուժ, որքան էլ վեհ նպատակներ ունենա, չի կարող մենակ փոխել իրավիճակը։ Մենք կհաղթենք միասի՛ն։