Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները․ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն կոչ է արել «նայել իրականության աչքերի մեջ» և տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքում դեռևս գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցումը, որը կիրառվում է նաև Կովկասում։

Որպես օրինակ նա հիշատակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան՝ նշելով, որ ստորագրվել են ոչ թե պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր, այլ հայտարարագրային բնույթի փաստաթղթեր։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է ԱՄՆ հետաքրքրությունը ռեսուրսատար և հազվագյուտ հողային մետաղների ոլորտների նկատմամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։