Արդարադատության նախարարի նոր թեկնածու է շրջանառվում

ArmLur.am-ի տեղեկություններով, ՔՊ-ում արդարադատության նախարարի թեկնածուի մի նոր անուն է շրջանառվում: Այս անգամ խոսքը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մասին է:

Վերջինս մասնագիտությամբ իրավաբան է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում վերանշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։

Սուրեն Գրիգորյանին խորթ չէ նաև արդարադատության ոլորտը, քանի որ 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։