Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը` COP 29-ի մասնակցության մասին

Պաշտոնական Երևանը Ադրբեջանում կայանալիք COP 29-ի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չունի։ Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մեկնել Բաքու։

«Ոչ»,–ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։ Մամուլում տեղեկություններ կային, որ Արարատ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու։