Վեդիի նախկին համայնքապետ, այժմ ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի երեկվա ելույթին, ասել է. «Քեռին լավ ա, քեռին միշտ ա լավ եղել, 90-ականներից սկսած հաջողակ բիզնեսմեն ա եղել մեր մարզում ու այսօր էլ շարունակում ա լինել: Քեռիի լավ լինելը պայմանավորված չի եղել Գարիկ Սարգսյանի պաշտոն ունենալով»:
Հիշեցնենք՝ նախօրեին Գրիգորյանը հետաքրքրվել էր՝ «Սարգսյանը տենդերներով նորմալ ապահովո՞ւմ է քեռուն, թե՞ ոչ»:





