ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձևավորվում են նոր հարաբերություններ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կատարած այցից հետո Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունները։

«Այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկն էր»,- նշել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ նախաձեռնության կարևոր հիմնասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։

«Դա այն խաղաղության համաձայնագիրն է, որին հաջողվել է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են մի շարք կարևոր հուշագրեր։

«Մենք ստորագրեցինք կարևոր փոխըմբռնման հուշագիր օգտակար հանածոների ոլորտում, ինչպես նաև ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր»,- նշել է նա։

Ռուբիոն ընդգծել է նաև, որ այժմ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձևավորվում են նոր հարաբերություններ։

«Այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորում, մինչդեռ երկար տարիներ այդ հարաբերությունները փաստացի գտնվում էին լճացած վիճակում»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։