Ալլա Պուգաչովան շնորհակալություն է հայտնել իր թշնամիներին, որ իրեն թույլ են տալիս «գունավորել իր կյանքը տարբեր երանգներով»

Ալլա Պուգաչովան շնորհակալություն է հայտնել իր թշնամիներին, որ իրեն թույլ են տալիս «գունավորել իր կյանքը տարբեր երանգներով»։

Երգչուհին իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնում ընկերներին ու երկրպագուներին շնորհավորանքների և տարեդարձի առթիվ տարբեր երկրներից իր մոտ գալու համար։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են իրեն կազմակերպել տոնակատարությունը։ Պրիմադոննան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 76-ամյակը, երգչուհին ասել է, որ տոնակատարությունը հրաշալի ու զիլ է անցել։

Պուգաչովան նաև շնորհակալություն է հայտնել իր թշնամիներին. «Դուք ինձ թույլ եք տալիս կյանքս նկարել տարբեր գույներով, իսկ ես, իհարկե, ներքուստ նկարիչ եմ… Եվ այս նկարը անընդհատ փոխվում է: Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես է կյանքը ներկելու այն հետագայում: Շնորհակալություն»,-ասել է Պրիմադոննան:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։