Ալիևի զարմուհուն կալանավորել են Հունաստանում թմրանյութերով երեկույթի կազմակերպման կասկածանքով

Աթենքի հարավում գտնվող վիլլայում ոստիկանությունը ռեյդ է իրականացրել թմրամոլների մասնակցությամբ խնջույքի վրա և տարբեր իրավախախտումների համար կալանավորել է 13 մարդու: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականը:

Ըստ իշխանությունների, միջոցառման կազմակերպիչը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի ազգականն է:

Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եղբոր՝ Իզզաթ Ջավադովայի, հայտնի դիջեյ Միքայելա Ջավա մականունով զարմուհու մասին է, հայտնում է Le Matin-ը։

Այս տեղեկատվության վերաբերյալ հարցին ոստիկանության աղբյուրը, որը հրաժարվել է հայտնել իր անունը, հաստատել է, որ դա իսկապես նա է, ավելացնելով, որ «նա է կազմակերպել երեկույթը»:

Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և Ալիևի (մահացած) հորեղբոր՝ Ջալալի դուստրը։

Ջավադովի մոտ հայտնաբերվել է կոկաինի, էքստազի և մետամֆետամինի 45 փաթեթ, ինչպես նաև ավելի քան 43 հազար եվրո արժողությամբ սեյֆ։

Նա և ևս ինը հոգի կներկայանան դատավորի առջև հինգշաբթի օրը, հավելել է աղբյուրը:

Ըստ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության՝ Ջավադովան և նրա ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը, համաձայնության են եկել 2021 թվականին՝ վերադարձնելու ադրբեջանական փողերի լվացման սխեմայից չորս միլիոն ֆունտ ստերլինգ ապօրինի եկամուտները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։