700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած են. «Փաստինֆո»

Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է տեղի բնակիչներից մեկը, որը նաև տնտեսվարող է։

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Հայաստանից Ռուսաստան մեր ելակը գնում է 2 օրում, իսկ Իտալիա, Ֆրանսիա՝ 15 օրում․ եթե անգամ որակը գերազանցի իտալականին, այդ ելակն ի՞նչ վիճակում է հասնելու Եվրոպա․ գյուղատնտես
«Առաջինը թութն է, որ արդեն տոննաներով թափել ենք ծառերի տակ, սառնարանների մեջ էլ ունենք հիմա, այս պահին հաճախորդներ ենք փնտրում, որ ծախենք, գնա։ Հետ եկած մեքենաներ էլ կան, որոնց հետ բերած ապրանքը 300 դրամով տարել, հանձնել ենք գործարան, բայց գյուղացուց այդ ապրանքն առել ենք ավելի թանկ։ Մեր շուկան փոքր է, այնպես չի, որ չենք կարող այստեղ սպառել, բայց գինը շատ ցածր է։ Օգուտ չենք ունենալու։ Ես հիմա հավաքովի եմ տալիս, ինձ ընդհանրապես ձեռք չի տալիս, մի բան էլ պետք է ավելացնես, որ շուկա տաս։ Կողքի գյուղերում էլ է նույն խնդիրը, ուղղակի իրենց մոտ մի քիչ ուշ է հասնում ծիրանը, դե թութն էլ հիմնականում Արմաշում է, բայց կողքի գյուղերում էլ նույն խնդիրն է»,- ասել է տեղի բնակիչը։

Մեր զրուցակիցը նշել է, որ տեղի գյուղապետարանից լուծումներ առաջարկել են, այդ թվում՝ Եվրոպա արտահանման տարբերակը։

«Չգիտենք, թե ինչքանով կաշխատի։ Եվրոպայի շուկաներում մենք ծանոթներ չունենք, որ այնտեղ արտահանենք։ Այսքան ժամանակ ՌԴ ենք արտահանել ու ներքին շուկա, բայց ամենաշատը՝ ՌԴ։ Վրաստան արտահանելու մասով շատ տեղյակ չեմ, նախ պետք է սովորեցնես։ Իրենք այնտեղ թութը թափ տված վիճակով են ուտում, շերեփներով են ուտում, իսկ մարդիկ չգիտեն, որ այստեղ թութը հատ-հատ քաղվում է, մոշ ու մալինայի նման ծախվում է»,- ասել է նա։

Արմաշի բնակիչը նշել է, որ տեղի թութն այնպիսին է, որ չի էլ թափվում ծառից, թափվում է միայն գերհասած վիճակում։

«Բայց դա գերհասած վիճակում չեն ծախում։ Բոլոր տնտեսվարողները տուժել են, 700 տնտեսվարողից ավելի»,- եզրափակել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։