«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը շեշտում է՝ անգամ ընտրակեղծիքների և ռեպրեսիաների գործադրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չեն հասել իրենց բաղձալի հաղթանակին։
«Թվերը՝ վառ ապացույց. ընտրողների կեսից ավելին իր ձայնը չի տվել ՔՊ-ին»,- ասել է Միքայելյանը։
Իշխանություն պահպանելը դեռ հաղթանակ չէ, դիմելով ՔՊ-ին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը.
«Դուք չեք հաղթել, դուք կարողացել եք պահպանել միայն իշխանությունը, բայց չեք կարողացել ստանալ ժողովրդի մեծամասնության վստահությունը, իսկ այն իշխանությունը, որը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլևս երբեք չի կարող խոսել ժողովրդի անունից»։





