Հասարակակակն քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժուկով-ժամանակով ժողովրդավարության մի բաստիոնում ալամ աշխարհի դոկտոր-պրոֆեսոր-լուբրիկանտ մեկ և միակ Լևոն Շիրինյան ա լինում։ Հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս, նա, որպես ժողովրդավարության պաշտպանության միջոց, առաջարկում ա քրեական գործերով անցնող քաղաքացիներին զրկել ընտրվելու իրավունքից։
Մի անգամ էլ՝ էս մարդը իրան դիրքավորում ա քաղաքագիտության մտքի գիգանտ, քաղաքագիտություն ա ուսուցանում նոր կյանք մտնող սերնդին։ ՈՒ առաջարկում ա որպես ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ միջոց կիրառել ժամանակակից բոլոր բռնապետերի ձեռքի ամենօրյա գործիքը՝ քրեական գործերով քաղաքական մրցակիցներին չեզոքացնելը։ Բայց նույնիսկ աշխարհի մեր կողմերի բռնապետերի մտքով չէր անցել քրեական գործի առկայությունը որպես ընտրվելու իրավունքից զրկելու հիմք դարձնել։ Դա միայն մեր դոկտոր-պրոֆեսորների երևակայությունը կարող ա ձգել։
Ամեն ինչ ավելի ճղճիմ ա դառնում, երբ գիտես՝ էդ բռնապետություններին հատուկ գործելաոճը կիրառելու առաջարկը նրա համար ա, որպեսզի ի՛ր համար ճանապարհ հարթի, քանի որ մրցակցային պայմաններում նրան մենակ, թե դաշինքներով ոչ մի կերպ չի հաջողվում ԱԺ մտնելու անցողիկ շեմը հաղթահարել։