Ուկրաինան նոր վարչապետ ունի

Ուկրաինայի Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է երկրի նոր վարչապետ։ «Нафтогаз Украины»-ի գլխավոր տնօրենի թեկնածությանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր, դեմ՝ մեկ։ Այդպիսով, խորհրդարանը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած թեկնածությունը։

Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ Կորեցկին հայտարարել է, որ ցանկանում է, որ իր գլխավորած կաբինետը դառնա «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարություն»։ Իր ամենակարևոր խնդիրների թվում նա նշել է առաջիկա ձմռան հաղթահարումը, բիզնեսին աջակցելը, գործընկերների հետ համագործակցության զարգացումը, միջազգային օգնության ներգրավումը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ «Ես պատրաստ եմ բարդ քայլերի։ Կարևորն այն է, որ դրանք նպաստեն կյանքի պայմանների բարելավմանը և կայունությանը», — ասել է Կորեցկին։

Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 14-ին հաստատել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը։ Որոշմանը կողմ էր քվեարկել 259 պատգամավոր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։