Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ

Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին Ամերիկայի հավատարմությունը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի ինքնիշխան իրավունքների հարգումը այս ծովային զարկերակը բացելու մեր պայմաններն են: Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը», — հայտնել է Մոհամմադ Աքրամինիան։

«Թեհրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից»,- հավելել է ԶՈւ ներկայացուցիչը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։