Search
Close this search box.

«Ակնկալում եմ մեր համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում». Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

Please enter a valid URL

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», — X-ի միկրոբլոգում նշել է Արարատ Միրզոյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար։