Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը

Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը, որ «ստիպված չլինի անդրադառնալ կամ բաց պահի ՀՀ նկատմամբ տարածքային պահանջները»։

«Ադրբեջանն ուզու՞մ է, որ մեր սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ նման բան կա», — ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Առաջին դեպքն ուրիշ է, բայց եթե խոսքը երկրորդ դեպքի մասին է, ապա ո՞րն է մեր առաջարկը. սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ ստորագրեցինք խաղաղության պայմանագիր, որում գրված է, որ Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանն էլ Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, ճանաչում են տարածքային ամբողջականությունը և պարտավորվում ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել։

Այդ հարցը գնում է ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր սահմանադրությանը չի համապատասխանում, որովհետև սահմանադրության մեջ կա հակառակ դրույթ, ուրեմն, ՍԴ-ն արձանագրում է, որ ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Իսկ եթե ՍԴ-ն ասում է, որ համապատասխանում է սահմանադրությանը, ուղարկում է ԱԺ, ԱԺ-ն էլ վավերացնում է, էն դրույթը, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ»։

Ըստ նրա՝ եթե տարածքային պահանջներ առաջ գալու լինեն, անկախ խաղաղության պայմանագրից և սահմանադրությունից, կարող են առաջ գալ. «Մարդկության պատմությունը տասնյակ ու հարյուրավոր նման դեպքեր է տեսել»,- նշել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։