Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը գրում է.
Շատերը ինձ հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունեմ ժամեր առաջ Ալիևի կողմից հնչեցված ռազմատենչ ու սպառնալիքներով լի հայտարարությունների վերաբերյալ, ինչը, անկեղծ ասած, ինձ զարմացնում է։
Վերջին շրջանում տված բոլոր հարցազրույցներում, Platform փոդքասքի թողարկումներում, իմ կողմից արված գրառումներում և տարբեր հայտարարություններում ես մշտապես անդրադարձել եմ այս թեմային՝ փորձելով բացատրել, թե մեզ ինչ արհավիրք է սպասվում։
Կոչ եմ արել դրանից խուսափելու համար վերադառնալ վերջին գործող մեխանիզմին՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ բանակցային ֆորմատին։
Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ նոր ագրեսիայի ու նոր օկուպացիայի։
Ուղղակի մարդկանց անդադար խաբել ու խաբում են նաև հենց այսօր հենց հիմա, որ կամ հավատացել են, որ նրանք հանդիսանում են «անպրոբլեմ պետության» քաղաքացիներ, կամ ուզում են հավատալ դրան։