Search
Close this search box.

Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայից հնչող հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Ֆրանսիայի քաղաքացիների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը սրելու Ֆրանսիայի ցանկության մասին Ադրբեջանում ֆրանսիացի քաղաքացիների ենթադրյալ ձերբակալությունների և կալանավորման մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները որևէ հիմք չունեն»,- ասվում է մեկնաբանության մեջ։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանում կալանավորվել են Ֆրանսիայի միայն երկու քաղաքացիներ՝ Մարտին Ռայանը, որը մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն) և գործավար Թեո Հյուգոն, որը վնաս է հասցրել Բաքվի գույքին։