ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտնեց, որ երկու երկրները խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել․ «1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան` նախորդ շրջանում: Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում։ Կուզեի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի վերջանական, համաձայնեցված տեքստ ունենալուն»,- ասաց Միրզոյանը։