Ադրբեջանցիները 2 հայ անչափահասներին նստեցրել են «Վիլիսն» ու տարել այլ ուղղությամբ․ Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Արավուսից մեզ տեղեկացրին, որ երկու անչափահասների տեղը պարզելու համար դրոն են օդ բարձրացրել: Դրոնից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները երկու հայ երեխաներին նստեցնում «Վիլիսն» ու տեղափոխում այլ ուղղությամբ:

Իսկ ուշ երեկոյան, երկու հայ անչափահասները գնացել են արտովայրում արածող և իրենց պատկանող ձիուն տուն բերելու համար, սակայն արդյունքում գերեվարվել են ադրբեջանցիների կողմից:

Նշենք, որ Անդրեյ Արմենի Գյագունցը Տեղ գյուղից է, իսկ Կարեն Ջհանգիրյանը՝ Արավուս գյուղից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։