Search
Close this search box.

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հայտնել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինյան տարածքում եւ Լիբանանում կարող են շուտով տարածվել Թուրքիայում։ Այս մասին Էրդողանն ասել է հոկտեմբերի 1-ին, խորհրդարանի բացման ժամանակ իր ունեցած ելույթում։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի գործողությունները կարող են տարածվել տարածաշրջանի այլ երկրներում եւ ի վերջո հասնել Թուրքիա։

«Լիբանանից հետո հաջորդ տեղը, որտեղ (Իսրայելը) նետելու է իր հայացքը, ես ձեզ հստակ ասում եմ, լինելու է մեր հայրենիքը… Նեթանյահուի երազանքները ներառում են Անթալիան»,- հայտնել է Էրդողանը։

«Ինչ էլ որ դա արժենա՝ Թուրքիան կշարունակի դիմակայել Իսրայելին եւ աշխարհին կհրավիրի այդ ազնիվ դիրքին։ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծի մարդկայնության ֆոնդ»,- ավելացրել է նա։

«Ինչ էլ որ դա արժենա՝ Թուրքիան կշարունակի դիմակայել Իսրայելին եւ աշխարհին կհրավիրի այդ ազնիվ դիրքին։ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծի մարդկայնության ֆոնդ»,- ավելացրել է նա։
Էրդողանը նաեւ քննադատել է նրանց, ովքեր հանդես են գալիս այն բանի օգտին, որ Թուրքիան մնա չեզոք՝ թեժացման պայմաններում։

«Մենք բախվում ենք օկուպացիոն ցանցի հետ, որը մտադիր է ամբողջ տարածաշրջանը մխրճել կրակի մեջ։ Ոչ ոք, ովքեր գոնե խղճի մի կաթիլ ունեն, չեն կարող լռել զանգվածային սպանության այդ ցանցի հարցում»,- ասել է Էրդողանը։

«Ինչպես Հիտլերը կանգնեցվեց, երբ իրեն տեսավ մեծացնող ապակու մեջ, այդպես էլ կկանգնեցվի Նեթանյահուն»,- ավելացրել է նա։