3-օրյա հրադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ, բայց Կիևից պատասխան չկա. Կրեմլ

Մայիսին տոնական օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սակայն եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, ապա անհապաղ համարժեք պատասխան կտրվի»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը Կիևի իշխանություններից դեռ չի լսել հրադադարին միանալու պատրաստակամության մասին հայտարարություն:

Հիշեցնենք, ո Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ առաջարկել է եռօրյա հրադադար հաստատել:

Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:

«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան: Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին առանց նախապայմանների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», — ասված էր հաղորդագրությունում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։