Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018-ին Ռուսաստանի հայերը ՀԱՅ էին, իսկ հիմա «ռԸսաստրուկ»:
Օրվա իշխանության նկարագրի մասին ևս մեկ ցայտուն ցուցիչ:
2018-ին փողոցային իշխանազավթմանը աղաչում էին, խնդրում էին, պաղատում էին, որ դրսի հայերը գան ու իրենց օգնեն: Ու ամենաշատը եկան հենց Ռուսաստանից: Հետո 2018-ին սրանք даже խոսում էին երկպալատանի ԱԺ ունենալու մասին, որովհետև видите ли Սփյուռքը որոշիչ դերերից մեկն ունեցավ «հեղափոխության» մեջ:
Այ իսկ արդեն 2026-ին Ռուսաստանի հայերը էլ հայ չեն Նիկոլի համար: Ու ընդհանրապես, ով Նիկոլի հետ համաձայն չէ՝ գործակալ է, թալանչի է, նախկին է, գող է, ռԸսաստրուկ է ու ամեն ինչ, բացի հայից»:





