2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ խմբակցության անդամները այցելել են Բագրատունյաց 10 շենքի բակում, որտեղ այսօր տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. 5-րդ հարկի պատշգամբը հայտնվել է 4-րդ հարկում:

Սոնա Աղեկյանը նշել է, որ հայտնի է՝ 2 ուսանողուհիներ պատշգամբում լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկի հարևանի պատշգամբում. ունեն մարմնական վնասվածքներ:

«Սա ՔՊ-ական իշխանության դեմքն է և նրանց վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։