Search
Close this search box.

14-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

«Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից ֆեյսբուքյան էջով։ 

«Տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված է հայտարարության մեջ։