ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։
2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության
427-ը դեպք։
Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում
մահացության դեպքերի թիվն ավելանում է։
Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։ Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։
Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝
🔴Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը
🔴Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել
🔴Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել
🔴Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն
Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի։





