Զգուշացեք. Խարդախության նոր տեսակ. ԿԲ-ն տեղեկացնում է

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից:

«Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։

Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։

Ինչպես պաշտպանվել

  • Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
  • Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։
  • Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով։

Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով
https://www.cba.am/…/warnings/Warning_APPA_18.02.2025.pdf3,-նշվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։