Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան

Please enter a valid URL

«Երեւանյան երկխոսությունը» կարեւոր հարթակ է միջազգային եւ տարածաշրջնային օրակարգի հարցեր քննարկելու, մտքեր կիսելու, գաղափարներ առաջարկելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ուզում եմ անդրադառնալ այս լսարանին ամենաշատը հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տեւական եւ կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ իրատեսական է արդյոք: Սա հարց է, որին ոչ միայն ՀՀ-ն պետք է պատասխանի: Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին եւ կպատասխանեմ ՀՀ դիտանկյունից:

Տեւական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլեւ իրատեսական է: Հիմա կփորձեմ մի քանի առանցքային կետերով ներկայացնել մեր դիրքորոշման հիմնավորումները:

Պետք է անդրադառնամ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցություններին: Դուք շատ եք լսեմ, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ եւ նախգծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված է: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ:

ՀՀ-ն հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ: Մանավանդ, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեռսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունկել քննարկումները: Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: հետեւաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկտում համաձայնեցված տեքստը խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի»:

Փաշինյանի խոսքով հաջորդ կարեւոր թեման սահմանազատման գործընթացն է, որտեղ եւս կա էական տեղաշարժ. «Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ լողմերը հայտարարել էին ապրիլի 19-ի հաղորդագրության մեջ: Այսինքն արձանագրված է Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք եւ արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց այդ հռչակագրով: Այժմ այս կանոնակարգն ընթանում է ներքին հմաձայնեցմն ներպետական ընթացակարգերով: Համոզված եմ, որ ՀՀ-ում մենք ամեն ինչ կանենք այն ի լրումին հասցնելու համար: Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է ՍԴ՝ սահմանադրականությունը ընդունելու համար»,- ընդգծեց Փաշինյանը: