Վահան Բիչախչյանը համալրել է Վարշավայի «Լեգիայի» շարքերը

Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո մեկնաբանել է իր տեղափոխությունը։

««Լեգիայի» առաջարկը մեծ հույզեր առաջացրեց։ Շատ էի ցանկանում միանալ այս ակումբին։ Ուրախ եմ, որ այստեղ եմ։ Գիտեմ, որ Վարշավայում ցանկանում են միշտ հաղթել։ Ամեն մրցաշրջանում ակումբը պայքարում է ամենաբարձր նպատակների համար, ես նույնպես այդպիսի բնավորություն ունեմ։

Կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմի հետ շատ նվաճումներ ունենանք։ Անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին։ Սպասում եմ մեր հանդիպմանը խաղադաշտում»,- Վահան Բիչախչյանի խոսքը մեջբերում է «Լեգիայի» կայքը։

Վահան Բիչախչյանը նոր թիմում հանդես կգա 21 համար խաղաշապիկով։ Նա միացել է «Լեգիային», որն այժմ մարզական հավաք է անցկացնում Իսպանիայում։

Վահան Բիչախչյանի նախորդ ակումբը Շչեցինի «Պոգոնն» էր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։