Թրյուդոն սպառնացել է Թրամփին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ հունվարի 20-ից ի վեր փորձել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն ապարդյուն․ «Հուսով եմ՝ շուտով կխոսեմ նրա հետ»,- ասուլիսի ժամանակ ասել է Թրյուդոն։ Նա սպառնացել է Միացյալ Նահանգներին՝ «իրական հետևանքներով»։

Հիշեցնենք՝ Վաշինգթոնը բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։

Շաբաթներ առաջ Թրյուդոն հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին՝ հավելելով, որ երկիրը կղեկավարի մինչև Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար կընտրի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։