Տրանսպորտում ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելիս հասարակական տրանսպորտից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանան, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում են նաև շարժակազմերը։ Երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորվման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։