Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ի միջնորդությամբ երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ»,- նշել է նա։