Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել` 28 մլն. դրամ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել, Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել։

«Տիգրան Ավինյանը բազմիցս ապացուցել է, որ միշտ կանգնած է Վեդի համայնքի կողքին։

Նախորդ ամիս դիմել էի պարոն Ավինյանին՝ Վեդիում խաղահրապարակ կառուցելու խնդրանքով, որին հետեւեց դրական արձագանք եւ Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ 28 մլն. դրամի դրամաշնորհ հատկացվեց Վեդի համայնքին։

Գարնանը կմեկնարկեն Արցախ թաղամասում գտնվող խաղահրապարակի կառուցման աշխատանքները, եւ կարճ ժամանակում կունենանք մեր երեխաների համար շատ հարմարավետ միջավայր։

Իմ եւ Վեդի համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում Երեւանի ավագանու անդամներին եւ Տիգրան Ավինյանին՝ իմ խնդրանքը չմերժելու եւ մեր համայնքին նման շռայլ նվեր անելու համար»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։