Ժ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի տղայի համար իրեն երկու անգամ միջնորդել են։
«Էս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եթե եղել է այդպիսին, ուրեմն արձագանքը հետագայում կզգացվի։ Իսկ եթե մենք այստեղ խոսում ենք կոռուպցիայից, ուրեմն մեկնաբանեք խնդրեմ, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ ինձ երկու անգամ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով»,- դիմելով Աղազարյանին ասաց Քյարամյանը։