ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները, Իրանի հետ կնքենք ռազմաքաղաքական դաշինք». Արմեն Ռուստամյան

«Ադրբեջանաթուրքական պահանջները վերջ չունեն, սահման չեն ճանաչում, ամեն օր նոր պահանջ է հնչեցվում՝ ուղղված մեր ինքնությանն ու ազգային պետականությանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ փոխանակ բարեկամ երկրների քանակն ավելացնենք, բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում. իրավիճակը պետք է կտրուկ փոխվի. «ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ պետք է կնքենք ռազմաքաղաքական դաշինք, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է՝ հարձակում տվյալ երկրի վրա ու պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված: Մնացած բոլոր կենտրոնների հետ պետք է փոխլրացման տրամաբանությամբ պաշտպանենք մեր շահերը»,- հավելել է պատգամավորը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։