ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռ է կործանվել. կան զոhեր

Սուդանում կործանված ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է AP-ն։

Միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն էր։ Վթարի զոհերի թվում էին անձնակազմի անդամները և ինքնաթիռում ներկա զինվորականները, ինչպես նաև քաղաքացիական անձինք, ովքեր գտնվել են այն բնակելի շենքում, որի վրա փլվել է ինքնաթիռը: Փրկարարները շարունակում են աշխատել վթարի վայրում։

Նշվում է, որ զոհվածների թվում է Սուդանում հայտնի բրիգադային գեներալ, Խարտումի ռազմական շրջանի նախկին հրամանատար Բահար Ահմեդը։