Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։
Հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի: