ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում ջրհեղեղ է

Հրազդանի կիրճում վթարվել է կոյուղատար համակարգը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում ջրհեղեղ է։

Վթարվել է կոյուղատար համակարգը»,- նշել է ավագանու անդամը։

Խնդրի առնչությամբ պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը․ «Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։