Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքում ացետոնի գործարան է այրվում, աշխատողները լքել են վտանգավոր գոտին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների և անվտանգության տարածաշրջանային կոմիտեին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Գատչինա քաղաքում՝ 1,6 հազար քառակուսի տարածքում, շենք է այրվում:
Այժմ հրդեհի մակերեսը հասել է 1,9 հազար քառակուսի մետրի:
«Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ացետոն արտադրող գործարանի տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկհարկանի շենք է այրվում, տեղի է ունեցել ացետոնի արտահոսք:. Տուժածների մասին տեղեկություն չկա, աշխատողները լքել են տարածքը», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կիրականացվեն օդում քիմիապես վտանգավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի անհրաժեշտ չափումներ: