Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է

Պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է, այս մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։

44-օրյա պատերազմի ժամանակ ստացած գանգուղեղային ծանր վիրավորումից հետո, երբ ավարտվեց կյանքի ու մահվան պայքարը, Արմենը ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև ընդհանրապես խոսել չէր կարողանում:

«Այսօր այդ խնդիրների մեծ մասն անցյալում է, բայց մեր մասնագետները շարունակում են աշխատել Արմենի հետ:

Ի դեպ, վերականգնողական բուժումը միայն կինեզոթերապիան չէ: Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի բաղադրիչ է նաև լոգոպեդի գործառույթը, ինչը շատ կարևոր է:

Մեր մասնագետներն օգնել են խոսքը վերականգնել նաև բազմաթիվ ոչ զինվորական՝ քաղաքացիական անձանց, օրինակ, ինսուլտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։