News.am-ի տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԱԾ ներկայացուցիչները վաղ առավոտյան այցելել են նաև Լևոն Քոչարյանի բնակարան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնեուց հետո պատգամավորնեւի հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։





