ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վա՜յ, էս ո՞վ ա. ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն է. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին

Վա՜յ, էս ո՞վ է. ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով նախկին ՊԵԿ պաշտոնյա, գործարար, ՔՊ-ական Գևորգ Սաղոյանին՝ ցույց տալով վերջինիս լուսանկարը։

«Այս ընկերը Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետն էր, համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը»,- ասաց Մանուկյանը՝ ցույց տալով նաև Բագրատ Սրբազանի հետ Սաղոյանի լուսանկարը՝ նշելով նաև, որ համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն էլ է։

Մանուկյանի խոսքով, Սաղոյանն անցյալ տարի ստացել է 230 միլիոն, ըստ հայտարարագրի, 7․5 միլիոն ավանդից, 37,200 դոլար և 44,700 եվրո, ու ապրում է փոքր, խղճուկ 510 քմ տան մեջ․

«Դուք հաշտ եք այս մտքի հետ, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ նորմալ է, շատ լավ է։ Եվ սա ունի 500,000 դրամանոց աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ական մարդ»,- նշեց պատգամավորը՝ հարց ուղղելով իշխանական թևի պատգամավորներին․

«Եթե դուք ասում եք, որ կոռումպացված թալանչի է, բա թալանչու հետ ինչի՞ եք եկել գրկված նկարվում։ Այսինքն, ով ընդունել է ձեր կրոնը՝ իր հետ հաշտ եք»,- ասաց Մանուկյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։